Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գնդե­րեց­նե­րը կա­տա­րում են ի­րենց ա­ռա­քե­լու­թ­յու­նը

Գնդե­րեց­նե­րը կա­տա­րում են ի­րենց ա­ռա­քե­լու­թ­յու­նը
09.10.2020 | 00:36
Ար­ցա­խում պա­տե­րազ­մի մեկ­նար­կից սկ­սած մեր քա­ջա­րի զին­վոր­նե­րի կող­քին գն­դե­րեց­ներն են՝ մի ձեռ­քով խաչ, մյու­սով՝ զենք բռ­նած: Զին­վոր­նե­րի հոգևոր աշ­խար­հի հաս­տա­տու­նու­թյու­նը և հա­վատքն առ Աստ­ված ամ­րապն­դե­լու հա­մար մեծ է զո­րա­մա­սե­րի գն­դե­րեց­նե­րի դե­րը։ Նրանք միշտ զին­վո­րի կող­քին են` ի­րենց խոր­հուրդ­նե­րով, ա­ղոթք­նե­րով և ըն­կե­րա­կան ջերմ սի­րով։ Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցա եր­կար զրու­ցել բո­լոր գն­դե­րեց­նե­րի հետ, բայց փոր­ձել եմ ի­մա­նալ կարևո­րը: N զո­րա­մա­սի գն­դե­րեց ՍԵ­ՎԱԿ սար­կա­վագ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆՆ ա­սում է, որ Աստ­ված միշտ մեզ հետ է, և ու­րեմն՝ հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու: Ա­ռաջ­նա­գիծ մեկ­նող­նե­րին խա­չով է ճա­նա­պար­հում, փո­խան­ցում է Աստ­ծո օրհ­նու­թյունն ու վս­տա­հու­թյուն հայտ­նում, որ հաղ­թե­լու ենք:
Գն­դե­րե­ցը զին­վո­րի ան­բա­ժան ըն­կե­րը, ա­վագ եղ­բայրն ու խոր­հր­դա­տուն է. այս կար­գա­խո­սի շուրջ է խար­սխ­ված բա­նա­կում ծա­ռա­յող յու­րա­քան­չյուր հոգևոր սպա­սա­վո­րի ա­ռա­քե­լու­թյու­նը։ Այդ ըն­կե­րու­թյու­նից և խոր­հր­դատ­վու­թյու­նից շա­հում է ոչ միայն Հա­յոց բա­նա­կը, այլ նաև ողջ հայ ժո­ղո­վուր­դը։ Գն­դե­րե­ցի կա­տա­րած ա­ռա­քե­լու­թյու­նից է նաև, որ այ­սօր Հա­յոց սահ­ման­նե­րը գտն­վում են կա­տա­րյալ հս­կո­ղու­թյան և պաշտ­պան­վա­ծու­թյան ներ­քո։ Երբ կա­յուն է զին­վո­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը, հաս­տա­տուն՝ հա­վատ­քը և բարձր՝ Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան սր­բա­զան ա­ռա­քե­լու­թյան գի­տակ­ցու­մը, ա­պա պաշտ­պան­ված և ա­մուր է Հայ­րե­նի­քը։
Ար­դարև, Աստ­ծով մենք հաղ­թե­լու ենք։
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ
Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ